1501 - Հայերեն

N. Lygeros
Հունարենից թարգմանեց Շամրիկ Խաչատրյանը

Չգիտեի հուշաքարին գրածն ինչ էր ասում…
Հայերեն էր:
Իմանալ էի ուզում, սակայն, ու շուրջս փնտրեցի:
Տեսա անձայն լացող այն աղջնակին:
– Ի՞նչ է գրված այստեղ:
Չպատասխանեց մեկեն…
Վանկարկելով կարդաց տարօրինակ գիրը,
նայեց ինձ ու ասաց.
– Մեր պատմությունը, ու նրանց մեղքը:
– Շնորհակալ եմ, հոգիս: