19083 - Հայի արժեքը

N. Lygeros
հունարենից թարգմանեց Շամրիկ Խաչատրյանը

Հայի արժեքը
սկսվում է իր գոյությունից
դիմադրության մի տեսակ
որն ունի սակայն մի լրացուցիչ
ռազմավարական նպատակ
որովհետև պայքարում է
բարբարոսության դեմ
ու երբ ուսումնասիրում ես
«Նեմեսիս» գործողությունը
հասկանում ես
որ միայն
վերապրածների
մասին չէ խոսքը
այլև անհրաժեշտությունից դրդված
ու մարդկային արժանապատվությունից
Արդարներ դարձած
անմեղների
քանզի գոյաբանությունը
դառնում է նպատակաբանություն
և փոխակերպում
բոլոր տվյալները
նույնիսկ անցյալի
երբ այլապես ենք մեկնաբանում
Անմեղության
ցեղի զոհաբերությունը: