8705 - Արցախ, սեր իմ

N. Lygeros
հունարենից թարգմանեց Շամրիկ Խաչատրյանը

Թե չես ապրել այնտեղ,
թե այնտեղ երեք անգամ չես եղել,
Արցախը հասկանալ
դու չես կարող, սեր իմ,
ու չես կարող տեսնել
լեռների դիմադրելը,
ոչ էլ մարդկանցը:
Ոչ էլ հասկանալ կարող ես դու
ցավը մեր հայկական,
երբ վերագտնում ենք
եկեղեցիները մեր, մեր վանքերը
թշնամիների գնդակներից ծակոտված,
որ փորձում են ջնջել
բոլոր հետքերը: